Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Արաբկիրի ոստիկանություն շտապօգնություն է կանչվել, որտեղ այս պահին ակտիվիստներն են

Արաբկիրի ոստիկանություն շտապօգնություն է կանչվել, որտեղ այս պահին ակտիվիստներն են
09.04.2013 | 19:50

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի մուտքի մոտ այս պահին հավաքվել են շուրջ 20 քաղաքացիներ, ովքեր պահանջում են տեսակցություն՝ տարածքային բաժին բերման ենթարկված շուրջ 20 քաղաքացիների հետ:

Այնտեղ են նաև Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միկա Դանիելյանը և նույն ասոցիացիայի փաստաբան Անի Թորոսյանը, ով պատրաստվում է պաշտպանել ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիների շահերը: Բանակցությունները հերթապահ մասի ոստիկանների հետ չեն հաջողվում, քանի որ նրանք ասում են՝ հրաման ունեն որևէ մեկին բաժին չթողնել: Իսկ հերթապահ մասի պատասխանատուն անընդհատ ասում է, որ զանգահարում է պետի տեղակալին, սակայն չի պատասխանում, ուստի չի կարող փաստաբանին ներս թողնել:

Պարզվել է, որ ակտիվիստների մոտ, մեկ փաստաբան կա՝ Արգիշտի Կիվիրյանը:

Ի դեպ, քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բակ է մտել շտապօգնության ծառայության մեքենա, որը չի պարզվել, թե ում համար է կանչվել:

«Մեր հարցին, թե ո՞ւմ համար է ոստիկանությունը շտապ-օգնության կանչ արձանագրել, հերթապահ մասից ոչինչ չպատասխանեցին, ասացին, որ հորդորել են միայն բացել դարպասները»,-տեղեկացնում է HayNews.am-ը:

Քիչ անց, փաստաբան Անի Թորոսյանին թույլ են տվել բարձրանալ և պաշտպանել ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիսների շահերը:

Դիտվել է՝ 4221

Մեկնաբանություններ